ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանապետությունում վարձու աշխատող օտարերկրացիները սոցիալական վճարներ կատարո՞ւմ են, թե՞ նրանք ազատված են այդ պարտականությունից:
Երանուհի Հասրաթյան (42 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից: