ՆՊԱՍՏՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի տարեվերջին ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 106 հազար 431: Իսկ մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջին կազմել է 12 հազար 374 մարդ: Տեղեկացնենք, որ նշանակված ամսական նպաստի չափը 18 հազար դրամ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների քանակը կազմում է 14 հազար 761, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 11 հազար 658, Շիրակում՝ 11 հազար 515: Մայրաքաղաք Երեւանում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների քանակը կազմում է 9 հազար 802: Ի դեպ, սոցիալական նպաստ ստանցող ընտանիքների քանակով Երեւանը առաջին հորիզոնականում է. մայրաքաղաքում սոցիալական նպաստ ստանում է 7 հազար 421 ընտանիք:

 

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-ին՝ կեսօրից հետո, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան եւ ձնախառն անձրեւի, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի եւ 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում մարտի 10-ին, 11-ի գիշերը, մարտի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ին կեսօրից հետո, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ:




Լրահոս