ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ էր. հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հաշմանդամ օդաչուները եւ այլն: Հավաքվածները հերթական անգամ բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին եւ արդար լուծում պահանջում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքեր իրավունք ունեն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ստելլա Մինասյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
– հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
– այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
– քաղաքացին կառավարության որոշմամբ.
– մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
– եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
Հայտնում ենք նաեւ, որ տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է՝
– ընտանեկան դրության կապակցությամբ.
– ուսումը շարունակելու նպատակով.
– առողջական վիճակի պատճառով:

«Ձեր իրավախորհրդատու»փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պահեստազորի սպաների զորակոչը եւ զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչի տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ո՞ր պաշտոնատար անձն է իրավասու քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ:

Լուիզա Մնացականյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նախազգուշացում, նկատողություն, խիuտ նկատողություն, oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում եւ զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
Քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:




Լրահոս