Քիչ առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից: «Ես այնքան գիտեմ, ինչքան դուք: Քննչականը զբաղվում է: Տեղյակ չեմ, չեմ տիրապետում», – նշեց նա:
Հարցին` ինչպես է առաջացել վեճը, ինչն է եղել պատճառը, նա նշեց. «Պատճառը չգիտեմ: Ինչքան գիտեմ շտաբի պետին տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց»:
Հավելենք, որ մյուս վիրավորն այս պահին գտնվում է Ապարանի հիվանդանոցում: