Գաբրիել Գյոզալյանը վաղը կազատվի մարզպետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վաղվա նիստում կհաստատվի դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը: Այն կառավարությանը կներկայացնի Գյոզալյանի կուսակից` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ կառավարության` Գաբրիել Գյոզալյանը մարզպետի պաշտոնից ազատվում է իր սեփական դիմումի համաձայն:

Տեղեկացնենք, որ Գաբրիել Գյոզալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հոգնել է, ինչի պատճառով էլ ազատման դիմում է ներկայացրել:
Ի դեպ, ՀՅԴ-ն Արագածոտնի մարզպետի պաշտոնին մտադիր է առաջադրել Երեւանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը:




Լրահոս