ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Մարտի 22-ին, ժամը՝ 12-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում, ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը կխոսի ջրի աղտոտվածության մակարդակի մասին, ինչպես նաև կանդրադառնա Սևանա ջրի հիմնախնդիրներին:
***
Մարտի 22-ին, ժամը 12։00-ին հրավիրում ենք ՀՀ մշակույթի նախարարություն՝ լուսաբանելու նախարարության և «Լոֆթ» կենտրոնի հետ գրադարանային ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ Համագործակցությունը վերաբերում է հատկապես մարզային գրադարաններում բարեփոխումներին և թարմացումներին։
Համաձայնագրի շրջանակում կմշակվի Հայաստանի մարզերում մշակութային և ոչ ֆորմալ կրթական ոլորտն ակտիվացնելու, մարզային գրադարաններում նոր մթնոլորտ ստեղծելու, ներքին հարդարանքն արդիականցնելու և հավելյալ ծառայություններ ներառելու ռազմավարություն։
Երիտասարդների և ընտանիքների համար գրադարաններում կստեղծվեն «ընթերցողական ժամանցի» յուրօրինակ և ժամանակակից պայմաններ, այդ թվում՝ տեղեկատվական-տեխնոլոգիական, Երևանից կապակենտրոնացվեն գրական խիտ միջոցառումները։
***
ՄԱՐՏԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ջրայինտնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ. Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է: Հայաստանի ջրային ռեսուրսները, ջրամատակարարման համակարգն ու ծառայությունների մատուցման խնդիրները:
*****
ՄԱՐՏԻ 22-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Տենորասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զոհրաբյանի, դասական մեներգիչներ Մարիամ Ալոյանի, Հովհաննես Անդրեասյանի, ԱրտյոմԱսմանգուլյանի, Հովհաննես Կարապետյանի, Արուսյակ Վարդանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ. Թբիլիսում կայացած դասական երգեցողության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած մեներգիչներն արժանացել ենգրեթե բոլոր գլխավոր մրցանակների` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Մասնակիցները կպատմեն միջազգային մրցույթում գրանցած հաջողությունների մասին:
***
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում գործող 930 էլեկտրական հաշվիչներ կփոխարինվեն «АСКУЭ» էլեկտրական հաշվիչներով: Գործընթացն արդեն մեկնարկել է:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք հաշվիչների տեղադրման գործընթացը տեղում լուսաբանելու:
Էջմիածնում գործող պոմպակայանում հաշվիչների տեղադրման ընթացիկ աշխատանքներին կհետևեն նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանը:
Լրագրողներին խնդրում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեում լինել մարտի 22-ին, ժամը 15:30-ին: