ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
ՄԱՐՏԻ 24-ին, ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանի և ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:
***
Մարտի 24-ին Էրեբունի պլազա հյուրանոցի Էրեբունի սրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը:
Միջոցառումը սկսվելու է ժամը 10:30-ին: Մասնակիցների գրանցումը սկսվելու է ժամը 10:00-ին և ավարտվելու է 10:20-ին:
Կից ներկայացվում է միջոցառման օրակարգը և մամլո հաղորդակցությունը:
***
Մարտի 24-ին, ժամը 12:00 Էլիտ Պլազայի երկրորդ հարկի VIP դահլիճում ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնը կազմակերպում է քննարկում “ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները” թեմայով, որին կմասնակցեն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ճանաչված տնտեսագետներ:
***
Մարտի 24-ին ժամը 11:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր» հյուրանոցի Պարիջի սրահում տեղի կունենա «Մոլորակի ժամը 2017» համաշխարհային բնապահպանական միջոցառման մամուլի ասուլիսը:
«Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման:
Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ:
***
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունենալու մարտի 24-ին, ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, հետևյալ թեմայով՝«Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»: Միջոցառմանը մասնակցելու են Կարեն Բեքարյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Խաչատուր Քոքոբելյանը՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից, Մհեր Շահգելդյանը՝ Հայկական Վերածնունդկուսակցությունից, Արարատ Զուրաբյանը՝ «Ծառուկյան դաշինք»-ից:
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
***
Մարտի 24-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Հայաստանում կանանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին և նախընտրական ծրագրերը։ Ինչը կարող է ապահովել կին թեկնածուների հաղթանակը։ Որքանով է հայ հասարակությունը կողմ կին պատգամավորների ներկայացվածությանը խորհրդարանում և քաղաքականության մեջ։ Ինչ կարող է փոխել կին պատգամավորը երկրի զարգացման գործընթացում»։
Բանախոսներն են Թերեզա Սարգսյան – գրող, լրագրող, «Համախմբում» կուսակցություն, թիվ 1 ընտրատարածքում «ՕՐՕ» դաշինքի ռեյտինգային թեկնածու
Արմեն Ավետիսյան – ռեժիսոր
Բագրատ Ալեքյան – գրող, հրապարակախոս
Խաչատուր Խաչատրյան – Ազատամարտիկ
Ասուլիսին բանախոսները կանդրադառնան նաև նախընտրական զարգացումներին և ներքաղաքական իրավիճակին։
***
Մարտի 24-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մարտակերտում քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի մահվան մեկ տարելիցի կապակցությամբ։
Թեման՝ «Ազգությամբ եզդի ուսուցչուհու բանաստեղծությունները նվիրված հերոսին. հայերեն և եզդիերեն լեզուներով կկարդան ազգությամբ եզդի աշակերտները։Համայնքի վերաբերմունքը 1 տարի անց և անելիքները հերոսի անմահացման գործընթացում»։
Բանախոսն է Ջեմմա Խդրի Ավդոյան – բանաստեղծությունների հեղինակ. ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արտենի գյուղի հիմնական դպրոցի, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի:
***
Մարտի 24-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հոգևոր Հայաստան»-ի աջակից և ՀՀԿ հիմնադիր Կարապետ Կարապետյանի ասուլիսը։
Թեման՝ «Ներքաղաքական և նախընտրական իրավիճակ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. Սամվել Բաբայանի ձերբակալությունը և հնարավոր քաղաքական զարգացումները»։
***
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում» (hասցե` ք.Աբովյան, Արզնի խճուղի 10) տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
***
Մարտի 24-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ԱՀԹխուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը: Գրետան լրագրողների հետ կշփվի ժեստերի լեզվի թարգմանչի՝ Զուբեյդա Մելիքյանի օգնությամբ:
Թեման՝ Բացառիկ տեսաաստվածաշունչ խուլերի համար՝ ամբողջը ժեստերի լեզվով, առաջին անգամ ամբողջ Աստվածաշունչը նկարահանվել է խուլերի համար՝ ժեստերի լեզվով:
***
Մարտի 24-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Ազատամարտիկների դաշինքի անդամներ Սմբատ Հակոբյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը և Գագիկ Մելքոնյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և Սամվել Բաբայանի ձերբակալության փաստի շուրջ: