
Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում հիմնել գյուղատնտեսական ընկերություն: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ ռուսական կողմը պատրաստվում է Թուրքիայում զբաղվել տարբեր մշակաբույսերի, մասնավորապես՝ լոլիկի և վարունգի մշակությամբ:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանն այս ծրագրի մասին տեղեկացրել է տեխնիկական հարցերով երկկողմ հանդիպումների ժամանակ: Թուրքիայում ստեղծվելիք գյուղատնտեսական ընկերությունը տեղական արտադրողներից կգնի այն գյուղատնտեսական ապրանքները, որոնց արտադրությամբ ինքը չի զբաղվի, և կարտահանի Ռուսաստան:
Այդպիսով Ռուսաստանը կկարողանա Թուրքիայից գյուղմթերք ներմուծելիս շրջանցել միջանկյալ օղակները և ձեռք բերել իր համար ավելի մատչելի գներով: