Հարց քաղաքացիներից` որքան է նվազում մեքենայի ապահովագրավճարը, եթե տասը տարի որևէ վթար չի գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոմեքենա, եւ արդեն 10 տարի է, ոչ մի վթար չի գրանցվել իմ անունով: Խնդրում եմ ասեք` այս դեպքում որքա՞ն կարող է նվազել ապահովագրավճարը, նշեմ, որ այս պահին այն կազմում է 32.000 դրամ:

Գուրգեն Մնացականյան (48 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մնացականյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ըստ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման կանոնների՝ բազիսային դասով համակարգ մուտք գործելու դեպքում զեղչը 10 տարի անց կկազմի 50%: Մասնավորապես առաջին տարում կիջնի 3%-ով եւ այդպես շարունակվելով 10 տարում կիջնի 50%-ով, որը առավելաագույն զեղչն է, այսինքն՝ 10 տարում Ձեր ապահովագրավճարը կկազմի 16.000 դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սովորաբար ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 ամիս ժամկետով, իսկ «Տարանցիկ փոխադրում» եւ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոմեքենաների համար՝ առնվազն 10 օր ժամկետով:




Լրահոս