Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

րտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտակայքում BMW մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (անձը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս