«Վատ չէր, դահուկ էի քշում». Մեդվեդևը պատմել է, թե ինչով է զբաղվել հակակոռուպցիոն չարտոնված ակցիայի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակի օրը, երբ Մոսկվայում հակակոռուպցիոն չարտոնված ակցիա էր անցկացվում, դահուկ է քշել: Այս մասին նա գրել է Ինստագրամում՝ պատասխանելով մարտի 8-ին կանանց տոնի կապակցությամբ տեղադրված լուսանկարի մեկնաբանություններից մեկին:

Ispiridonoff անունով օգտատերը գրել է. «Ինչպե՞ս է անցնում օրը», ինչին Մեդվեդևը պատասխանել է. «Վատ չէր, դահուկ էի քշում» և սմայլիկ տեղադրել՝ դուրս հանած լեզվով:

Սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որտեղ է Մեդվեդևն անցկացրել հանգստյան օրը:

Նախօրեին Մոսկվայում հակակոռուպցիոն չարտոնված ակցիա էր անցկացվել՝ կազմակերպված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմից: ՌԴ մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել տասնյակ մարդիկ, ակցիան համաձայնեցված չէր տեղի իշխանությունների հետ: Ակցիայի կազմակերպման պատճառ էր դարձել մարտի 2-ին Նավալնիի հիմնադրամի կողմից հրապարակված ֆիլմը, որը կոչվում է «Նա ձեզ համար Դիմոնը չէ»: Ֆիլմը պատմում է ՌԴ վարչապետի «գաղտնի կայսրության մասին»: Յութուբում ֆիլմը ավելի քան 11 միլիոն դիտում ունի:




Լրահոս