5 միլիոն եվրոպացի կարող է զրկվել բնակավայրից դարեվերջին ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի՝ միասնական հետազոտական կենտրոնի փորձագետների կարծիքին:
Գիտնականները ենթադրում են, որ գլոբալ տաքացումը կհանգեցնի նրան, որ ծովերը, այդ թվում Հյուսիսայինն ու Բալթիկը, կբարձրանան մինչև կրիտիկական մակարդակի, և եվրոպական ափի մի մասը ջրի տակ կանցնի:
Սակայն օդերևութաբանների և կլիմայաբանների խոսքով՝ եվրոպական մի շարք պետություններ տեխնիկապես պատրաստ չեն կլիմայի փոփոխությանը, այդ իսկ պատճառով հնարավոր աղետին պետք է պատրաստվեն արդեն այսօր:
Անհրաժեշտ մակարդը կարող է ապահովել միայն Նիդեռլանդները. երկրի կառավարությունը անցուղիների ունիկալ համակարգ է ստեղծել:
Վերջին տասնամյակում Եվրոպայում մի քանի խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել: Ամենավտանգավորը 2013թ. էր , երբ մասնակիորեն ողողվեցին Լատվիան, Մակեդոնիան և Չեխիան, ինչպես նաև տուժեցին Նորվեգիան և Գերմանիան: