ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղում պատերազմի հնարավորության մասին հնչող հայտարարություններին նշեց, որ դրանք պետք է մնան միայն հայտարարություններ ու ոչ մի դեպքում չպետք է գործողությունների վերածվեն:
«Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել հենց հիմա, ձգտելով ուղի գտնել խնդրի լուծման համար»,-նկատեց նա:
Ըստ նրա` երբեմն քաղաքական պատճառներով այս կամ այն առաջնորդը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի հնարավորության մասին, իսկ մյուս կողմն էլ պատասխանում է․ «մենք նույնպես կպայքարենք»: