Թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մուրադ Մուրադյանը ArmLur.am-ի հետ զրույցում չցանկացավ խոսել կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր շանսերի մասին` ընդգծելով, թե այդ ամենը պարզ կլինի միայն ընտրության հաջորդ օրը:
Մեզ հետ զրույցում պատգամավորի թեկնածուն խոսեց նույն ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին` հիշելով, որ մինչ Մասիսում տեղի ունեցած միջադեպը, նրանց հարաբերությունները շատ լավ էին, սակայն հիմա նույնիսկ չեն շփվում իրար հետ:
Հիշեցնենք, որ դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած` միջադեպ էր տեղի ունեցել Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև:
Մուրադյանի հետ զրույցում անդրադարձանք նաև օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արարատի մարզ կատարած այցին, որին, սակայն, ՀՀԿ-ական թեկնածուն չէր մասնակցում: Նրա խոսքով, պատճառը հրավերքում նշված սխալ ժամն է եղել, և որպես ապացույց` Մուրադյանը ցույց տվեց Արարատի փոխմարզպետի կողմից տրված հրավերը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան