Եթե ինձ հնարավորություն է ընձեռվել մարդկանց օգնելու, ինչո՞ւ չօգնեմ․ Հարություն Կարապողոսյանը Մուշավան գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական հանդիպումը բնակիչների հետ «ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը իրականացրեց Էրեբունի համայնքի Մուշավան գյուղում: Մուշավանցիներին պարզաբանելով իր՝ որպես թեկնածու առաջադրման պատճառները` թեկնածուն նշեց. «Եթե ինձ  հնարավորություն է ընձեռվել մարդկանց օգնելու, ինչո՞ւ չօգնեմ: ԱԺ-ում հայտնվելու դեպքում մարդկանց օգնելու հնարավորությունները մեծանում են»:

Հարություն Կարապողոսյանը գյուղացիներին հավաստիացրել է, որ քաջատեղյակ է  գյուղի բոլոր խնդիրներին և պատգամավոր ընտրվելու դեպքում բոլոր հարցերը բարձրաձայնելու է:




Լրահոս