
Սյունիքի մարզում նախընտրական կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում երեք շտաբ է բացել՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանին աջակցելու համար, եւ այս հանգամանքը դուր չի եկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված մարզպետ Վահե Հակոբյանին եւ նրա թիմակիցներին:
Ասել է, թե նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել գործող մարզպետ Վահե Հակոբյանին: Ինչով կավարտվի այս ամենը, սպասենք զարգացումներին: