30.03.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Մարտի 30–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի խոստումները և տնտեսական ծրագրերը» թեմայով։

Ասուլիսի բանախոսն է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

***

Մարտի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանում տեղի կունենա միջոցառում`«Սեր հայրենի բնության հանդեպ» խորագրով:

***

Մարտի 30-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀԿԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ քարոզարշավի արդյունքների վերաբերյալ:

***

Ժամը 12:00՝ Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական քարոզչության հնարավոր արդյունքների մասին

***

Մարտի 30-ին, ժամը 12:00-ին  «Հայք» կենտրոնը  հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Ավարտվող քարոզարշավի գնահատականն ու հետընտրական հնարավոր զարգացումները»: Հյուրն է՝  Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

***

Մարտի 30-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը: Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ամփոփում:

 ***

Մարտի 30-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ելք» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ամփոփում:

 ***

Մարտի 30-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «ՕՐՕ» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը:

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ամփոփում:




Լրահոս