Հարց քաղաքացիներից` ապաստան խնդրած անձն ինչպե՞ս կարող է բողոքարկել մերժման որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է համապատասխան մարմին՝ ապաստան ստանալու համար, եւ իր դիմումը մերժել են, ապա նա ինչպե՞ս կարող է բողոքարկել մերժելու վերաբերյալ դիմումը:

Մհեր Մարտիրոսյան (62 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացին իրավունք ունի ապաստանի դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վճռաբեկ դատարան:

Եթե նա բողոքարկել էՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Նշենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ վերջինիս ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ապաստան ստանալու մասին քաղաքացու դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ՄՊԾ-ն ընդունում է որոշում Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:




Լրահոս