Պետք է սնանկության հասնելուց առաջ կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չհասնենք. վարչապետի հանձնարարականը` Արփինե Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց, որոնք գոյացել էին մարզային այցելությունների ընթացքում: Որպես առաջին հանձնարարական` նա նշեց սնանկության գործերի կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացումը: Նա նշեց, թե մարզերում բարձրացրել են մի շարք հարցեր և դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեության հետևանքով վարույթների երկար տևելու և այլ հարցերի հետ:

Նա հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին երեք ամիս ժամկետում կառավարություն ներկայացնել արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: «Կխնդրեմ ձեզ, որպեսզի այս ընթացքում մենք կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ սնանկության հասնելուց առաջ դա կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չհասնենք», – նշեց նա:

Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Նախորդ փոփոխություններով կար այդպիսի գաղափար, սնանկության վտանգի գաղափարի մասին է խոսքը, բայց ձեր հանձնարականը հաշվի առնելով այլ մեթոդներ ևս կմշակենք»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:




Լրահոս