Կանխատեսումներ մենք չենք կարող անել, քանի որ բարդ քաղաքական իրավիճակ է ստեղծվել, սակայն կարող ենք անել դիտարկումներ, մասնավորապես առ այն, որ երկու ուժ` «Ծառուկյան» դաշինքը և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունն անցնելու են խորհրդարան: Նախընտրական քարոզարշավի ընթացքի և ամփոփման մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Ըստ քաղաքագետի` Կոմունիստական կուսակցությունը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարան չեն մտնի, իսկ դրանց արանքում մնացած ուժերի անցման հավա:
Հարցին՝ ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրարշավն առանձնացավ ագրեսիվության որոշակի տարրերով, քաղաքագետը պատասխանեց. «Ընտրական գործընթացը չվերածվեց գաղափարական գործընթացի: Այն մեծամասնական ընտրակարգի տարրեր էր պարունակում, որի ժամանակ խորհրդարան ուզում են անցնել խոշոր գործարարները, որի գինը ենթադրում է բռնություն: Ինչը որ տեղի ունեցավ: Սա կրիմինալ միջոցառում էր հիշեցնում, որի ականատեսը մենք եղանք»:
Լիդա Եղիազարյան