Հրդեհ Սպիտակ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Պանրագործների թիվ 1 փողոցում գործող «ՕՖՄԱ» անասնաբուծական ֆերմայի տարածքում՝ այրվում են տնակներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 19:17-ին:

Մասամբ այրվել է Պ. Վ.-ին պատկանող ոչ բնակելի տնակի հատակը՝ 2 քմ. և պատը՝ 2 քմ և կուտակված անասնակեր՝ մոտ 50 հակ:




Լրահոս