Ինչ հաշվարկներով է Կարեն Կարապետյանը սեփական եկամուտների աճ արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, որ կառավարության ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնում առաջին բարեփոխումը վերաբերում է հարկային-մաքսային ոլորտին: Բացի այդ, 2017 թվականի երկու ամիսների համեմատությունը 2016 թվականի նույն ամիսների համեմատ ցույց է տալիս, որ սեփական եկամուտների աճ կա:

Արդյոք այս մի քանի ամիսների ընթացքում հնարավո՞ր էր սեփական եկամուտների աճ գրանցել: Ի պատասխան ArmLur.am-ի հարցին` տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեկնաբանեց` ամիսներ անց ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այլ պատկեր կներկայացնի:

«Հայաստանի Հանարապետությունը տնտեսվարող սուբյեկտներին պարտք է 260 միլիարդ դրամ՝ կանխավճարների և գերավճարների հետ կապված: Այն սովորությունը, որ հարկ են հավաքում ոչ միայն ամսվա, այլև առաջիկա ամիսների համար, դա շարունակվում է: Հիմա այդ ամեն ինչը որպես հաջողություն ներկայացնում են, բայց ինչպես ասում են` ճտերն աշնան են հաշվում»,- ասաց տնտեսագետը:

Վերջինիս գնահատմամբ՝ դա նախընտրական քարոզչություն է կամ հնարք:

«Չեմ կարող ասել, թե Կարեն Կարապետյանն այդ թվերը որտեղից է վերցրել, քանի որ ԱՎԾ-ն եռամսակային հաշվետվություններ չի տալիս»,- ընդգծեց նա:

Ապա հավելեց. «Հայաստանի հանրապետության ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանում, այլ ավելանում են այն  մարդկանց եկամուտները, ովքեր օգտվում են իշխանության լծակներից: Այս շրջանում խոսել, որ եկամուտներն ավելացել են` լուրջ չէ»,-եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս