ԱՄՆ պետդեպը ՊՊԾ գնի գրավման օրերին անհավասար ուժի կիրառում է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքի վերաբերյալ աշխարհում վիճակի մասին հերթական տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին եւ մասնավորապես անդրադարձ 2016 թվականի «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավմանը:

Չլուծված խնդիրներ

Ըստ զեկույցի՝ հուլիսի 17-ին, Երեւանում, «Սասնա ծռեր» անունը կրող զինված խմբավորումը հարձակվեց եւ գրավեց ՊՊԾ ոստիկանական գունդը՝ պատանդ վերցնելով մի խումբ ոստիկանների: ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում «Սասնա ծռեր»-ը, ոստիկանների եւ բժիշկների պատանդ պահելով, պահանջում էին քաղաքական փոփոխություններ իրականացնել երկրում:

Պատահարի ժամանակ խմբի անդամները ենթադրաբար սպանեցին ոստիկանական երեք ծառայակցի: Այդ ընթացքում Երեւանում եւ երկրի այլ վայրերում, ի աջակցություն «Սասնա ծռեր»-ին, բազմաթիվ բողոքի ակցիաներ եւ ցույցեր իրականացվեցին: Օրինապահ մարմիններն այդ ընթացքում անօրիանական ձերբակալություններ իրականացրին եւ անհավասար ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների, ինչպես նաեւ կոպիտ վարքագիծ լրագրողների նկատմամբ: Տեղի ունեցան մարդու իրավունքների այլ կոպիտ ոտնահարումներ: Տարվա ընթացքում, մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված ամենացայտուն խնդիրները օրինապահ մարմինների անպատիժ մնալն էր:

Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական եւ քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց` կոռումպացնելով օրինապահ մարմիններին, դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը: Շարունակում են չլուծված խնդիրներ մնալ ոչ ադեկվատ օրինապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունները եւ անօրինական հետապնդումները, քաղաքական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից լրագրողներին թիրախավորելը:

Ի դեպ, նշենք՝ հուլիսյան դեպքերի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների մասով հարուցված քրեական գործով նախաքնությունը դեռեւս ՀՔԾ-ում շարունակվում է, եւ մին չօրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մարտի 1-ի 10 զոհերը

Անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: ԱՄՆ պետդեպարտամենտն իր տարեկան զեկույցում նշում է, որ իշխանությունները 2008թ-ին հետընտրական շրջանում առաջացած ընդհարումների արդյունքում մահացած 10 անձանց համար ոչ մեկին պատասխանատվության չենթարկեցին:

Քառօրյա պատերազմն ու առեղծվածային մահերը

ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում անդրադարձ կա նաեւ քառօրյա պատերազմին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը մնաց ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկման առարկան Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ:

Ապրիլի 1-5-ը Հայաստանը ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում բռնությունների աճ գրանցեց, հուժկու բախումները հանգեցրին մեծամասշտաբ զոհերի: Բռնությունների պոռթկման ընթացքում երկու կողմերն էլ դիմեցին վայրագությունների, երկու կողմերն էլ բողոք ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ընթացքում վայրագությունները հրահրելու համար»:

Նկատենք, որ զեկույցում, բացի պատերազմական իրավիճակում մահվան դեպքերից, անդրադարձ կա նաեւ զինվորների առեղծվածային մահվան դեպքերին, ասել է, թե ոչ հակառակորդի կրակոցի արդյունքում մահացածներին. «Ոչ ռազմական իրադրությունում ռազմական ուժերում գրանցված զոհերը մնում են խնդիր: Ապրիլի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն արձանագրեց Հովհաննես Պետրոսյանի մահը, ում մարմինը գտել էին բեռնատար մեքենայի բեռնախցիկում՝ գլխի հատվածում հրազենային երկու վնասվածքով:

Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Սակայն մահացած զինվորի հարազատները իրենց տված հարցազրույցներում հայտնել էին, որ չեն հավատում, որ իրենց երեխան կարող էր ինքնասպան լինել` նշելով, որ իրենց որդին լարված հարաբերությունների մեջ է եղել սպայի հետ»:

Արեւիկ Արզոյան




Լրահոս