Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում դարակազմիկ հայտարարություն է կատարել: Իշխող կուսակցության կանանց առաջնորդը հայտարարել է, որ ընտրակաշառքը նվիրատվություն է: Այս մասին Նաղդալյանն ասել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նկատենք, որ ընտրակաշառքն արդարացնել է փորձում մի պաշտոնյա, ով ԵԽԽՎ-ում նաեւ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, ասել է թե՝ միջազգային արժեքներ սերմանող պաշտոնյա: Նաղդալյանի նման արտահայտությունից կարելի է ենթադրել, որ «երկաթե տիկինը» իր պատկառելի կարողությունը կուտակել է նմանատիպ ընտրակաշառքների հաշվին, որին հիմա նվիատվություն են կոչում:
Իսկ ինչ կարողություններ է կուտակել Նաղդալյանը:
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016 թվականին Նաղդալյանի «հետ գցած» գումարները կազմել են 830 հազար դրամ և 30 հազար դոլար: Բացի այդ միայն 2016 թվականի եկամուտը կազմել է ավելի քան 910 մլն դրամ: Հարկային տարում ԱԺ փոխնախագահն 430 մլն դրամ է ստացել բաժնեմասի օտարումից: