Ամեն ինչ անելու է, որպեսզի իր թոռները և բոլոր-բոլոր փոքրիկները ապրեն բարեկարգ, հզոր Հայաստանում և ունենան՝ լուսավոր ապագա․ Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Աժ պատգամավորի թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, ով ներկայացված է Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով՝ թիվ 4 ընտրատարածքում:Հարություն Կարապողոսյանը իր հարցազրույցներում պարբերաբար նշում է, որ ավանդական ընտանիք ունի և բախտավոր պապիկ է: Փորձեցինք վերջինիս բացահայտել հենց այդ կարգավիճակում:

-Դուք բազմիցս անդրադառձել եք Ձեր ընտանիքին, ինչպիսի՞ն է այն:

-Եսառիթ ունեցել եմ ասելու, որ  երջանիկ մարդ եմ, ունեմ մեծ ընտանիք և ինձ հաջողվել է երկու տղա դաստիարակել: Երբ, որ  առաջին թոռնիկս ունեցանք, շատ լավ գիտեի, որ դա աշխարհի ամենահաճելի բանն է, բայց այն բերկրանքը, որ սկսեցի զգալ, դա պատկերացումներից վեր է: Այժմ ես ունեմ 4 թոռնիկ, որոնց համար կյանքս կտամ: Նրանց անպայման պետք է դաստիարակեմ ա՛յն նույն ոգով, որով մեծացրել եմ իմ որրդիներիս: Նրանք պետք է լինեն այս ազգի, այս երկրիզինվորները: Առաջին թոռնիկս՝ Հարություննէ, ով կրում է իմ անունը, փոքր տղայիս որդին է, ով ևս մեկ զավակ ունի: Բավականին սպասումներից հետո ծնվեցմեծ որդուս տղան՝ Հովհաննեսը:Ես խոսք էի տվել՝ գնալ Նորավանք ու մոմ վառել:

Հենց այդպես էլ արեցի, չնայած՝միայնակ գնալու համար կինս ինձնից նեղացավ: Հետո,փառք աստծո, մի աղջիկ ունեցանք, մի հրաշալի բալիկ, ում անվանակոչեցինք Մարիա: Ցավոք, աշխատանքի բերումով չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել իմ թոռներին, բայց դա չի խանգարում, որ այնպիսի մթնոլորտ ստեղծեմ, որ նրանք ճիշտ ու առողջ սերունդ դառնան: Մի անգամ, ուշ գիշերը վերադառնում եմ տուն, Հովուլիկը ասում է՝«ես ձի եմ ուզում տեսնել»:Նստում ենք մեքենա և գնում Էրեբունուհրապարակ, որտեղ Արգիշտի թագավորի արձանն է՝ ձիերով: «Էս էլ՝ քո ձիերը»,- ասում եմ ես:«Չէ՛, ես այդ ձիերը չե՛մ ուզում, ես Քուռկիկ Ջալալիին եմ ուզում»,-ասում է թոռնիկս, որն ընդամենը2,5 տարեկան է և գիտի Սասունցի Դավիթը ով է, նրա ձին որն է:

Նշենք, որ մեր զրույցի վերջում պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը անկեղծացավ՝ ասելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի իր թոռները և բոլոր-բոլոր փոքրիկները ապրեն բարեկարգ, հզոր Հայաստանում և ունենան՝ լուսավոր ապագա:




Լրահոս