Ճիշտ քաղաքականությունը բավականին հաճելի, բավականին օգտակար զբաղմունք է, ավելին՝ լուրջ գիտություն. Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Աժ պատգամավորի թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանը, ով ներկայացված է Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով՝ թիվ 4 ընտրատարածքում: Հարություն Կարապողոսյանի հետ զրուցեցինք նրա՝ քաղաքական դաշտ մուտք գործելու ցանկության մասին:Նշենք, որ հարցազրույցը սկսեցինք Ռուզվելտի խոսքերով. «Եթե Ձեր մաշկը ռնգեղջյուրի մաշկից փոքր-ինչ նուրբ է, ապա պետք չէ մտնել քաղաքականություն» արտահայտությամբ և փորձեցինք պարզել նրա տեսակետը:

-Ի՞նչ կասեք այս արտահայտության մասին:

-Ճիշտն ասած շատ ուրախ եմ, որ սկսեցիք Ռուզվելտով, որովհետև երիտասարդ տարիներին կարդացել եմ  և՛ Ֆրանկլին Ռուզվելտի, և՛Ուինսթոն Չերչիլի կենսագրականները, անդրադառնալով հարցին ասեմ, որ մարդ, որը փորձում է մտնել քաղաքականություն, անպայման պետք է պատրաստ լինի կյանքի բոլոր հարվածներին ու ելևէջներին:

Քաղաքականությունը, այնքան էլ վատ բան չէ, ինչպես որ ներկայացնում են և ամենատարբեր բառերով պիտակավորում:Ճիշտ քաղաքականությունը բավականին հաճելի, բավականին օգտակար զբաղմունք է, ավելին՝ լուրջ գիտություն: Ասեմ, որ եսբավականին պատկառելի տարիքում եմ ընդունվելՀՀ պետական կառավարման ակադեմիա: Ասեմ նաև, որ առաջ ես չէի պատկերացնում, որ կզբաղվեմ քաղաքականությամբ և կմտնեմ մեծ քաղաքականություն:

Ես ուսումնասիրեցի քաղաքականությունը որպես առարկա և շատ -շատ բացահայտումներ արեցի: Ուսումնառության տարիներին  ուսումնասիրեցի կառավարման մոդելներ, որից հետո ես զգացի, որ պատրաստ եմ քաղաքականություն մուտք գործել:Եվ հենց դրանով է պայմանավորված, որ ես այդքան էլ ուշադրություն չդարձրեցի Ռուզվելտի ասածին, չնայած՝ ես խորին հարգանքով եմ վերաբերումՌուզվելտին, Չերչիլին:Նրանք այն գիգանտներն են, ովքեր մեր երիտասարդների դաստիարակվելու գրավականը պետք է լինեն:

-Արդյո՞ք քաղաքականություն մուտք գործելըՁերընտանիքից «չխլեց» հայր, ամուսին, պապիկ:

-Չե՛մ կարծում, որովհետև յուրաքանչյուր որոշում ընդունելիս՝ նախապես խորհրդակցում եմ ընտանիքիս հետ:Ունեմ չափահաս որդիներ, ովքեր իրենց կյանքի ուղին իրենք են որոշել: Անշուշտ, խորհրդակցում եմ կնոջս հետ, չնայած՝ որոշումներս կայացնում եմ ինքս:Նախ ասեմ, որ մեր ընտանիքում, այդ առումով, սահմանափակումներ չկան: Կարծում եմ, դա գալիս է  իմ ծնողներից, ովքեր շատ ազատ ու դեմոկրատ են եղել:




Լրահոս