
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին եւ բարձր գնահատել նրանց գործուն մասնակցությունը նախագծի իրականացմանը՝ ընդգծելով ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատության կարեւորությունը մեր հանրապետության կյանքում:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: