ՖՈՏՈ. Տարոն Մարգարյանի թիմն անհանգստացած է. աներորդու անունով կեղծ քվեաթերթիկներ են շրջանառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ որ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի համար բաց քվեարկություն է կազմակերպվել: Դիտորդներն ահազանգում են, որ քաղաքացիներից մեկը Երևանի թիվ 3/28 ընտրատեղամաս (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) է այցելել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկով: Այժմ արդեն պարզվում է, որ քվեաթերթիկը կեղծ է եղել, քանի որ վրան գրված է` «Նմուշ»:

Կարծիքներ կան, որ սա արշավի նոր ձև է Ռոբերտ Սարգսյանի դեմ: Նրա հակառակորդները քաղաքացիներին բաժանում են Ռ. Սարգսյանի օգտին քվեարկած թերթիկներ, խնդրում դա գցել աղբարկղը, բայց իրականում քվեաթերթիկը «ֆեյք» է:

Այսպիսով`ընտրողները, որոնց թվում է, թե խաբում են հանձնաժողովին եւ կարուսել են անում՝ քվեարկելով Ռաբերտ Սարգսյանի օգտին, իրականում վնասում են նրան, քանի որ, ինչպես նշեցինք, քվեաթերթիկի վրա գրված է «Նմուշ»: Այսինքն՝ խաբվում է հենց Ռոբերտ Սարգսյանը: Թերեւս սա է պատճառը, որ Տարոն Մարգարյանի թիմակիցները շտապ հավաքվել են Քանաքառ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբ՝ իրավիճակը պարզելու համար:




Լրահոս