Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, նախնական հաշվարկներով ԱԺ անցել է քաղաքական չորս ուժ` «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունն ու «Հայ յեղափոխական դաշնակցությունը»:
«Ելք» դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանն ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց` ըստ նախնական հաշվարկների քաղաքականուժերից ով որքան մանդատ կստանա նոր ձևավորվող խորհրդարանում:
Ըստ այդմ` «Ելք» դաշինքը 122049 ձայնով կստանա 9 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 428965 ձայնով` 30 մանդատ, ՀՀԿ-ն` 771247 ձայնով` 55, ՀՅԴ-ն` 103173-ով 7 մանդատ:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: