ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածում փոփոխությունների համաձայն, որոնք մշակվել են «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներ Միխայիլ Ստարշինովի և Գաջիմետ Սավարլիևի կողմից, առաջարկվում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել էլեկտրաէներգիայի գողության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատգամավորներն առաջարկում են էլեկտրաէներգիայի գողությունը հավասարեցնել նավթի և գազի գողությանը:
Նրանց խոսքով՝ նման փոփոխությունների սահմանումը թելադրված է էլեկտրաէներգիայի գողության դեպքերի շատացմամբ, որոնք հանգեցնում են ընկերությունների զգալի վնասներին, ինչպես նաև հարցականի տակ դնում էլեկտրացանցերի օբյեկտների անվտանգությունը:
Օրինագծում նաև ասվում է, որ ինքնակամ վնասը հատուցող քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից: