ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը նախապատվությունը տվեց այլ երկրների վարորդական վկայականների ճանաչման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մամուլում լուրեր տարածվեց, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։

Մինչդեռ 2022 թվականի օրինագծով առաջարկվում էր Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունն ու կառավարությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով էր, որ Ռուսաստանի Դաշնության Պետդուման որոշեց թույլատրել այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանի տարածքում:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողների այն հարցերին, թե որքանով այս որոշումը կապ ունի Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ մեկնաբանել է.

«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ այս պետությունները ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրել են։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակի հարցի վերաբերյալ որևէ լուծում չկա, իսկ Հայաստանի կողմից կայացված վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Մանրամասնները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս