Ապրիլի 11-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Պատմություն դարձած ժամանակը…» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն թանգարանի արխիվում պահպանվող մայրաքաղաք Երևանի և Հայաստանի այլ վայրերի XX-XXI դարերի քաղաքաշինությանը, ճարտարապետությանը և փոքր ճարտարապետական ձևերին վերաբերող նախագծեր և էսքիզներ, լուսանկարներ, մանրակերտեր և այլ հետաքրքիր ու արժեքավոր նյութեր` հայտնի հայ ճարտարապետների ստեղծագործություններից:
Ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է ներկայացնել Հայաստանում գոյություն ունեցած ճարտարապետական ուղղությունները՝ դասականից և կոնստրուկտիվիզմից մինչև պոստմոդեռն, ժամանակակից ոճեր: