Ազգային ժողովի ընտրությունների ինտրիգներից մեկն էլ այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ռեյտինգային կարգով բավարար ձայներ չի հավաքել, ու հնարավոր է` հաջորդ խորհրդարանում չլինի: Հիշեցնենք` թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ ստացել են Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը,, Ալեքսան Պետրոսյանը:
ՀՀԿ-ից այս ընտրատարածքում ռեյտնիգային ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը՝ Շմայսը, բավականին ետ է մնացել իր կուսակցական ընկերներից՝ հավաքելով ընդամենը 6 հազար 564 ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը Մովսիսյանից փորձեց պարզել, թե ի՞նչն է եղել այդքան քիչ քվե ստանալու պատճառը, եւ արդյո՞ք դեռեւս պատգամավորի կոչում ունեցող Շմայսը կկատարի իր նախընտրական խոստումները եւ ասֆալտապատում կիրականացնի Ծաղկալանջ համայնքում:
Սակայն պատգամավորը, լսելով այդ հարցը, արձագանքեց, որ պատասխանել է եւ անջատեց հեռախոսը: Թերեւս Մովսիսյանը ենթադրում էր հարցերի բովանդակությունը եւ շտապեց կանխել դրանք՝ վատ վիճակի մեջ չընկնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում