Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ. դեպքի վայր է շտապել Առաքել Մովսիսյանը (Շմայս) (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարիզյան Կազինո ակումբի մոտակայքում PRESTIGE տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա. 1986 թ. ծնված), այնուհետև բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով Աստղիկ ԲԿ հոսպիտալացված BYD մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ը (1985 թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծնված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BYD մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ի դեպ, դեպքի վայր է շտապել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ օգնություն ցուցաբրել վիրավորերին:

0000

Լուսանկարները՝ shamshyan.com-ի:




Լրահոս