Հարց քաղաքացիներից` ի՞նչ է ապահովագրական հատուցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ենթադրում ապահովագրական հատուցում ասվածը: Ի՞նչ հատուցման մասին է խոսքը:

Մհեր Ստեփանյան (37 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կամ բյուրոյի կողմից տուժողին կամ օրենքով եւ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Հատուցման ենթակա են տուժողին պատճառված հետեւյալ վնասները՝ անձնական եւ գույքին պատճառված վնասներ: Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետեւանքով տուժողին պատճառված անձնական եւ գույքային բնույթի վնասները, տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց կրկին ոչ ավել, քան ապահովագրական գումարի չափը:

Օրինակ՝ եթե տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 11 մեքենա է վնասվել՝ ներառյալ մեղավոր վարորդի մեքենան, ապա մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 մլն ՀՀ դրամ է, ընդհանուր վնասը՝ 20 մլն ՀՀ դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը:




Լրահոս