
Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործունեության խթանման մեջ մեղադրվող 6 մարդ է ձերբակալվել, փոխանցում է Gazeta-ն:
«2017թ. ապրիլի5-ին քննչական գործողությունների արդյունքում ՌԴ ՆԳՆ և ԱԴԾ տարածաշրջանային աշխատակիցների հետ համատեղ ձերբակալվել են Միջին Ասիայի հանրապետություններից 6 քաղաքացիներ, ովքեր եկել էին Ռուսաստան աշխատանքի նպատակով»,-ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ:
ՔԿ-ում հստակեցրել են, որ ներկա պահին քննությունը տեղեկություններ չունի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ ձերբակալվածների կապի մասին: