Freedom House-ը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 22-րդ ամենամյա զեկույցը, որում բնութագրում է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին, որը դարձավ 1994թ. հրադադարից հետո ամենալայնամասշտաբ հարձակումը:

Կազմակերպությունը նշում է, որ բախումների 4 օրվա ընթացքում երկու կողմերից աննախադեպ քանակությամբ զոհեր եղան: «Հայաստանի տարածքը ևս կարճ ժամանակահատվածով հարձակման ենթարկվեց»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվում խաղաղ բնակիչների և զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ վայրագություններին:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև այդ ժամանակ Թալիշում 3 տարեցների նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները, երբ կտրել էին խաղաղ բնակիչ Վալերի Խալապյանի ականջները, ինչպես նաև գլխատել 3 հայ զինծառայողի:




Լրահոս