«Տաշիր»-ը կգնի ՀԷՑ-ի 69.99 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցել համար:

Վաղը տեղի ունեցող ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու լիազորել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին ՀՀ կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:




Լրահոս