ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
Ապրիլի 6-ին ժամը 11:00-ին Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ կապված Ամուլսարի ոսկու ծրագրի էկոլոգիական և սոցիալական խնդիրների հետ։ Բացի ձեռնարկողից ու տեղի բնակիչներից, հանդիպմանը մասնակցելու են նաև ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչություն են ունեցել այս ծրագրին տրված տարբեր թույլտվությունների և եզրակացությունների հետ։ Կմասնակցեն նաև անկախ փորձագետներ, էկոլոգներ և բնապահպաններ։
***
«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ը` ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ ս.թ. ապրիլի 7-ին ժամը 11:00-ինհրավիրում է մամլո ասուլիս՝ “Նոյյան տապան” լրատվական ընկերության Մամուլի սրահում՝ մայիսի 7-ին ք.Ծաղկաձորում կազմակերպվող Հայկական կոնյակի փառատոնի առթիվ: Փառատոնի նպատակն է՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Ասուլիսի ընթացքում «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը կներկայացնեն մանրամասն տեղեկատվություն՝ Հայկական կոնյակի փառատոնի վերաբերյալ: