
«Փաստ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:
Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները՝ կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ եւ այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին:
Այդյունքում՝ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: