10.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ

2017 թվականի ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն՝ Արշակունյաց պող., 24/1 շենք, Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ/ տեղի կունենա Թագուհի Մանսուրյանի գործով դատական նիստը: Դատական վերջին նիստում, որը կայացել էր մարտի 16-ին, դատարանը հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին ներգրավեց որպես ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպան: Վերջինս միջնորդեց իրեն տրամադրել քրեական գործի նյութերը և ժամանակ տալ՝ այդ նյութերին ծանոթանալու համար:Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Շենգավիթ համայքի շենքերից մեկում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից կացնահարվել էր մի ողջ ընտանիք: Թագուհու նախկին ամուսինը սպանել է զոքանչին ու ծանր վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու աներոջը:

***

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապրիլի 10-ին, ժ.9:30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս փուլով Հայաստան կայցելեն 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արաբեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

ԱՊՐԻԼԻ 10-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա արաբագետ Հայկ Քոչարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, դրա հետևանքները, միջազգային հանրության արձագանքը:

*****

ԱՊՐԻԼԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Հայկականխոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի, «Արենի փառատոն» հիմնադրամիհիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանի, «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի ասուլիսը:

ԹԵՄԱ-Հայաստանում անցկացվող փառատոնները` որպես զբոսաշրջային արդյունք. փառատոնների ազդեցությունը համայնքներիտնտեսական ակտիվության գործում: Կներկայացվեն մանրամասներ ընթացիկ տարում կայանալիք փառատոնների մասին:




Լրահոս