Հարց քաղաքացիներից. Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձին ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս վերջերս է վերադարձել Հայաստան, չունի այստեղի քաղաքացիություն, բայց ցանկանում է անցնել աշխատանքի: Ուզում եմ տեղեկանալ՝ նա ո՞ւմ կարող է դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես, ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:

Հայկուհի Իսկանդարյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:




Լրահոս