Ապրիլի 8-ին նշվում է Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy): Այն հիմնադրվել է Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որը կայացել է 1971 թվականի ապրիլի 8-ին, Լոնդոնում, եւ որին մասնակցել են գնչուներ 30 երկրներից:
Ենթադրվում է, որ գնչուների մասին առաջին հիշատակումներն արվել են 1501 թվականին, երբ գնչուների առաջնորդ Վասիլը պատվոգիր է ստացել լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից: