Արթուր Բաղդասարյանի ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են: Բանն այն է, որ 2017թ. մարտի 23-ին քաղաքացի Սիրվարդ Սիրեկանյանը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ «Հայասի գրուպ»-ից պահանջում է մեկ միլիոն դրամ: Չի բացառվում, որ Ս. Սիրեկանյանը ընկերության աշխատող լինի, եւ նրա գումարի պահանջը կապված է աշխատավարձի հետ:

Նկատենք, որ Սիրեկանյանը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Ա. Բաղդասարյանին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն դատավոր Մանուկ Մարգարյանը մերժել է միջնորդությունը:

Նշենք, որ սա միակ դատական հայցը չէ «Հայասի գրուպ»-ի դեմ. Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը՝ Միխայել Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունն էլ շուրջ 2,5 միլիոն դրամի համար էր դիմել դատարան, եւ գործով քննությունը դեռեւս շարունակվում է:




Լրահոս