ԱԺ ընտրություններում կրած պարտությունից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարծես թե, մտադրություն ունի մասնակցելու Վանաձորի ավագանու նիստերին: Առավել եւս, որ ավագանու նիստերին մասնակցող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի անդամները արդեն կարողանում են առանց որեւէ դժվարության նիստ գումարել եւ որոշումներ ընդունել:
Չնայած նրան, որ 2016թ. հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո ավագանու «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունները որոշել էին բոյկոտել ավագանու նիստերը, դեռեւս մարտի 31-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ համայնքի ավագանու առաջին նիստը, որին կրկին ներկայացել էին ավագանու միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամները՝ թվով 15 հոգի:
«Ժողովուրդ»-ը հենց «Հայկական վերածնունդ» կուսակցությունից փորձեց պարզել, թե ի՞նչ մտադրություններ ունեն Վանաձորի ավագանու նիստերին մասնակցության վերաբերյալ, քանի որ հաջորդ նիստը պետք է կայանա օրեր անց՝ ապրիլի 18-ին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան