Հնարավորություն է, որը ճիշտ է օգտագործել. Լյուդմիլա Սարգսյանը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար դիմել է ԿԸՀ և Սահմանադրական դատարան:

ՍԴ դիմելով` արդյոք նրանց կհաջողվի որևէ արդյուքնի հասնել, ArmLur.am-ը փորձեց պարզել Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից:

«Եթե միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմի, ընդհանրապես որևէ արդյունք հնարավոր չէ գրանցել: Իսկ եթե մի քանի քաղաքական ուժեր լինեն, կարծում եմ, պրոցես կգնա, որից հետո քաղաքական ուժերը կարող են նաև ինչ-որ արտախորհրդարանական պրոցեսներ տանել, դա հնարավորություն է, որ երևի ճիշտ է օգտագործել: Բայց ինչ արդյունք կունենա, անկանխատեսելի է:Ժամանակ ունեն վիճարկելու»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:




Լրահոս