Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպությաններկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ:
Մեր զրուցակցի փոխանցմամաբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շարունակելու է իր պայքարը՝ առաջ տանելով իրենց քաղաքական օրակարգն ու տեսլականները:
«ՍԴ կամ ԿԸՀ չենք դիմելու, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, ու այս տարիների ընթացքում էլ համոզվել ենք, որ այդ մարմինները անկախ չեն գործում ու միշտ էլ ենթակա են եղել օրվա իշխանությունների կամքին, ու դրանց կայացրած որոշումներն էլ բխել են ոչ թե քաղաքացու շահերից, այլ սպասարկել են իշխանություններին»,- ասաց նա:
Լիդա Եղիազարյան