Ապրիլի 12-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Եռաբլուրի Ս. Նահատակած եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը և ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:
Թեման՝ Ավարտվում է Մեծ Պահքը, պատրաստվենք դիմավորել Սուրբ Հարության տոնը, Ավագ շաբաթվա խորհուրդը:
***
Ապրիլի 12ին, ժամը 18:00ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումը: Յուրի Մեչիտովը մի քանի ֆոտոգրքերի հեղինակ է, որոնցից մեկն է Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոգիրքը,: Հեղինակը մինչ օրս ունեցել է շուրջ 100 ցուցահանդեսներ Վրաստանում և արտերկրում , այժը լուսանկարիչը ապրիլի 12-ից 17-ը հայ արվեստասերների դատին կներկայացնի վերջին 40 տարիների ընքացքում Վրաստանում արված սև և սպիտակ լուսանկարները : Հասցե՝ Երևան, Արգիշտի փողոց 7
***
Ապրիլի 12-ին՝ ժամը 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում (հասցեն՝ Կոմիտաս 49/2) ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կներկայացնի Ծառայության կողմից վերջին վեց ամսում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ պետական վերահսկողության գործողությունների արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
***
Ապրիլի 12-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական իրողությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին:
***
Ժամը 13:00՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական առաջընթացի հեռանկարները՝ հետընտրական սպասումների համատեքստում:
***
ԱՊՐԻԼԻ 12-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ աշխատակազմի պետականառողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սրտաբանականծառայության ղեկավար Լևոն Քոչարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.-Առողջապահության նախարարությունն ամփոփում է հանրապետության 71 բժշկական հաստատությունում անցկացված «բաց դռների օրեր» ծրագրի արդյունքները: Բանախոսները կներկայացնեն հետազոտությունների արդյունքները, հայտնաբերված հիվանդությունների միտումները: