Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10 ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Այցի ընթացքում կազմակերպվել է  քաղաքացիների Քարաշեն, Կոռնիձոր և Տեղ համայնքների բնակիչների ընդունելություն: Պաշտպանի կողմից ուսումնասիվել են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, որոշ բողոքների հիմքով Պաշտպանի լիազորությունների շրջանակներում սկսվելու է քննության ընթացակարգ:

Այցի ընթացքում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաև Գորիս քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք ենբերվել ՀԿ-ների հետ համագործակցության պայմանավորվածություններ ու համատեղ աշխատանքի ուղղություններ: Տեղի է ունեցել նաև հանդիպում Գորիսի քաղաքապետՎաչագան Ադունցի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը Տեղ համայնքում մասնակցել  է Հայաստանում Լեհասանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի ՄարեկՆովակովսկիի նախաձեռնությամբ տեղի միջնակարգ դպրոցում աշակերտների կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեհաստանի Երեխաներիիրավունքների պաշտպան Մարեկ Միխալակը, ով Հայաստանում է գտնվում Արման Թաթոյանի հրավերով: Միջոցառման ավարտին Լեհաստանի պատվիրակության ևՊաշտպանի ներկայացուցիչները երեխաներին հանձնել են նվերներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս