ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ վերնախավը Սյունիքի մարզպետի հետ կապված այլ պլաններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն էր առաջադրել ԱԺ ընտրություններին, բավականին մեծ թվով ձայներ հավաքել, խորհրդարան չի գնա եւ կշարունակի պաշտոնավարումը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա  մտադրություն չունի մարզպետի պաշտոնից հրաժարվելու, բայց կա նաեւ տեսակետ, որ ՀՀԿ վերնախավը չի ցանկանում նրան տանել ԱԺ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց նրան, սակայն Հակոբյանը «հարձակվեց» մեզ վրա. «Ժամանակը կգա, կիմանաք»: Իսկ ահա նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը այս հարցի շուրջ հայտարարեց, որ կուսակցությունն է որոշում կայացնում, բայց առայժմ նման որոշում չկա կայացված:

Տեղեկացնենք, որ ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված՝ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը հավաքել է 21 հազար 823 ձայն:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս